ԶԼՄ. «Արսենալում» Մխիթարյանն ապացուցեց՝ ՄՅՈւ-ում իրեն ճիշտ չէին օգտագործում![]() 13 մարտի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներուժը լավագույնս օգտագործելու ճանապարհը: Այս մասին գրում է Talk Sport-ը: «Հայ ֆուտբոլիստը «ստվերում էր» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, թվում է, թե ցանկություն չուներ օգնելու Մխիթարյանին գտնել իր լավագույն մարզավիճակը»,- գրում է աղբյուրը: Նշվում է, որ Վենգերը Մխիթարյանի՝ ՄՅՈւ-ն լքելուց ընդամենը երկու ամիս անց կարողացավ անել այն, ինչ անկարող էր պորտուգալացի մարզիչը. նա կարողացել է «զինագործների» վերջին խաղերում արդյունավետորեն օգտագործել Մխիթարյանին: Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |