Զեկույց. Հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում![]() 13 մարտի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, հիմնվելով 2011-2017 թվականներին իր հրապարակած «Կովկասյան բարոմետր» զեկույցների շարքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Life in Transition Survey (LiTS) հարցման վրա, վերլուծել է ժողովրդավարության և պետական ինստիտուտների հանրային ընկալումը Հայաստանում: Վերլուծության համաձայն՝ հայաստանցիների միայն 10%-ն է կարծում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ: Հետազոտական հարցումներին մասնակցածների 51%-ի կարծիքով, երկիրը գնում է սխալ ուղղությամբ, իսկ 39%-ը կարծում է, որ քաղաքական ուժերը ոչ մի փոփոխություն չեն իրականացնում երկրում: Հայաստանում քաղաքացիների ընդամենը 9%-ն է կարծում, որ երկրում իրականացվում են ազատ և թափանցիկ ընտրություններ: Միայն 35%-ն է կարծում, որ ՀՀ-ում կա խոսքի ազատություն, իսկ ազատ մամուլ՝ 28%-ը: Երկրում օրենքի ուժին հավատում է հայաստանցիների ընդամենը 20%-ը, արդարադատությանը և քաղաքական ընդդիմությանը՝ 15%-ը: Հարցվածների մոտ 40%-ը կարծում է, որ Հայաստանում կա գենդերային հավասարություն և խաղաղություն ու կայունություն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |