Մահացել է ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգը14 մարտի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - 76 տարեկանում մահացել է հանրաճանաչ բրիտանացի ֆիզիկոս, տիեզերաբան, «Ժամանակի հակիրճ պատմությունը» գրքի հեղինակ Սթիվեն Հոքինգը: Deutsche Welle-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 14-ին պաշտոնական հայտարարություն է տարածել գիտնականի ընտանիքի ներկայացուցիչը: Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ՝ մկանների ապաճման երկրորդային կարծրախտ, որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։ Դեռ 30 տարեկանից նա ամբողջովին պարալիզացված էր: Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ էր: Նա մեծ ազդեցություն է թողել ժամանակակից գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա: Ընթերցեք նաև.Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |