Դերասանուհի Քեմերոն Դիասը հեռացել է կինոյից![]() 14 մարտի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը հեռացել է կինոյից: Այդ մասին հայտնել է նրա գործընկեր և մտերիմ ընկերուհի Սելմա Բլերը: «Մենք օրերս ճաշում էինք Քեմերոնի հետ և հիշում ինչպես ենք միասին նկարահանվել «Անուշիկը» ֆիլմում: Ես հաճույքով կնկարահանվեի նաև սիքվելում, բայց Դիասը հեռացել է կինոյից: Նա այդպես էլ ասում է. «Կինոյի հետ ամեն ինչ վերջացած է»,-պատմել է Բլերը Դիասի հետ խոսակցության մասին, գրում է Lenta.ru-ն Metro-ի վրա հղումով: Բլերը հավելել է, որ հասկանում է ընկերուհուն, որն աշխատելու կարիք չունի ապրուստը հոգալու համար: Ըստ նրա, Դիասը, որն ամուսնացած է The Good Charlotte փոփ-պանկ խմբի մասնակից Բենջի Մեդդենի հետ, երջանիկ է և հիանալի ժամանակ է անցկացնում: Դիասը վերջին անգամ հայտնվել է էկրանին «Էննի» մյուզիքլում 2014-ին: Դերասանուհին հայտնի է իր դերակատարումներով «Դիմակը», «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Չարլիի հրեշտակները», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Լինելով Ջոն Մալկովիչ» և «Օրվա ասպետը»: Դիասը նաև հնչյունավորել է արքայադուստր Ֆիոնային «Շրեկը» մուլտֆիլմում: «Անուշիկը», որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Դիասն ու Բլերը, էկրան է բարձրացել 2002-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |