2017-ին ՀՀ-ն Վրաստանում ներդրել է $6,4 մլն![]() 14 մարտի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Հայաստանը Վրաստանում ներդրել է $6,4 մլն, ինչը մոտ 49%-ով շատ է 2016 թվականի մոտ $4,3 մլն-ից: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարի երկրում արտասահմանյան ներդրումների ծավալը հասել է $1,8 մլրդ-ի՝ 2016 թվականի $1,6 մլրդ-ի համեմատ: 2012-2016 թվականներին վրացական տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումները Հայաստանից կազմել են մոտ $40 մլն: 2012-ին գրանցվել էր մոտ $5,9 մլն ուղղակի ներդրում, 2013-ին՝ $3,7 մլն, 2014-ին՝ $12,6 մլն՝ 2015-ին՝ մոտ $12 մլն ուղղակի ներդրում: Երկրի թիվ մեկ ներդրողը Ադրբեջանն է. հաշվետու ժամանակահատվածում այն Վրաստանում կատարել է $482 մլն-ի ներդրում, մինչդեռ 2016 թվականին ներդրումների ծավալը հասնում էր $558 մլն-ի: 2017-ին Վրաստանի երկրորդ խոշոր ներդրողը Թուրքիան է՝ $279 մլն, երրորդը՝ Միացյալ Թագավորությունը՝ $250 մլն: Ընթերցեք նաև. Խաչապուրի bizimdir. Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով: Ներդրումների 28,3%-ն իրականացվել է տրանսպորտի և կապի ոլորտում, 16,3%-ը՝ ֆինանսական ոլորտում, 15,8%-ը շինարարության, 10,1%-ը էներգետիկ ոլորտում, 8,6%-ը՝ անշարժ գույքի ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |