«Գահերի խաղը» սերիալի գլխավոր կերպարներից շատերը կմահանան14 մարտի 2018 - 11:04 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակները հայտնել են, որ շոուի վերջին եթերաշրջանում հանդիսատեսի սիրված հերոսներից շատերը կմահանան, գրում է ՌԻԱ Նովոստին Variety-ի վրա հղումով: Սերիալի նկարահանումների վրա աշխատող թիմը խոստացել է, որ վերջին եթերաշրջանը չի հիասթափեցնի երկրպագուներին: «Դա շատ կարևոր շրջան էր մեր կյանքում և կարիերայում: Դերասաններն ապշած էին ոչ այնքան այն հանգամանքից, որ իրենց հերոսները մեռնելու են, այլ նաև նրանից, թե ինչպես են ընդունելու մահը»,-հայտարարել է HBO ավագ փոխնախագահ Ֆրանչեսկա Օրսին: Նա պատմել է, որ երբ նկարահանող խմբի անդամներն ավարտել են սցենարի ընթերցումը, մոտ 20 րոպե ծափահարել են՝ բոլորի աչքերը խոնավացել էին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր չէ 2018-ին հրատարակել «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի 6-րդ մասը, ինչպես նախկինում էր ծրագրվում: Այդ մասին գրողը հայտնել է իր բլոգում: Ավելի վաղ, բրիտանական Metro-ն գրել էր, որ Մեյսի Ուիլյամսն ասել է, թե վերջին եթերաշրջանի պրեմիերան լինելու է 2019 թվականի ապրիլին:Հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից: Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել է 2017 թվականին Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |