Արցախում տանկային վարժանքներ են անցկացվում![]() 14 մարտի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները: Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացվում 25.000 զինծառայողի մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցում է 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 միավոր այլ տեխնիկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |