ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է երկխոսությունը Հվ. և Հս. Կորեաների միջև![]() 14 մարտի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է երկխոսությունը Հարվային և Հյուսիսային Կորեաների միջև։ Այս մասին գրառում է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում: «Հույս ունենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև, կհանգեցնեն Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ուղիղ երկխոսության համար»,- նշվում է պաշտոնական գրառման մեջ: Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել էր այցելել Փհենյան: Իսկ մարտին Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, թե «մեկնարկում է հայրենիքի միավորման նոր պատմությունը» և հանդես եկել երկրների միջև հարաբերությունների մեղմացման օգտին: Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների որոշակի մեղմացում նկատվեց ձմեռային Օլիմպիադայից առաջ, որին առաջին անգամ մի քանի հյուսիսկորեացի մարզիկ մասնակցեց: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |