ԵՄ-ն բարձրացնում է շենգենյան վիզայի վճարը €80-ի. ՀՀ-ի վրա չի անդրադառնա

ԵՄ-ն բարձրացնում է  շենգենյան վիզայի վճարը €80-ի. ՀՀ-ի վրա չի անդրադառնա

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկում է Շենգեն գոտու վիզայի վճարները ներկայիս €60-ի փոխարեն հասցնել €80-ի: Այս մասին հայտնում է ԵՄ ներքին, միգրացիոն և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնա մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Այս երկրների քաղաքացիները նախկինի պես շենգենյան վիզայի համար կվճարեն €35:

«Այս չափը հաստատվել է ԵՄ-ի և մի շարք երրորդ երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղված համաձայնագրերով»,- հայտնել են Եվրահանձնաժողովից:

Նշվում է, որ շենգենյան վիզայի թանկացումն անհրաժեշտ է անվտանգության ուժեղացման և վիզայի տրամադրման համակարգի բարեփոխման համար: Եվրահանձնաժողովը մշակվում է ԵՄ վիզային կանոնների բարեփոխումներ, որոնք պետք է հեշտացնեն շենգենյան տարածք մուտքն օրինական ճանապարհորդողների համար:

Նախատեսվում է վիզա ստանալու հայտադիմումը ներկայացնելու ամբողջ գործընթացը դարձնել էլեկտրոնային:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---