Հարցում. ՀՀ բնակիչների 47%-ը չի ցանկանում հեռանալ հայրենիքից

Հարցում. ՀՀ բնակիչների 47%-ը չի ցանկանում հեռանալ հայրենիքից

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակիչների 47%-ը չի ցանկանում այլ երկիր տեղափոխվել մշտական բնակության: Այդ են վկայում IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները:

Հարցումն անցկացվել է Հայաստանում, Վրաստանում, ՌԴ-ում և Ադրբեջանում: Հարցմանը յուրաքանչյուր երկրում մասնակցել է 1200 մարդ: Նրանք պատասխանել են այն հարցին, թե արդյոք կցանկանային, հնարավորություն դեպքում, այլ երկիր տեղափոխվել մշտական բնակության:

Ամենից քիչը տեղափոխվելու ցանկություն ունեն ադրբեջանցիները՝ 78%-ը ցանկանում է իր երկրում մնալ: Չեն ուզում հայրենիքից հեռանալ Վրաստանի բնակիչների 60%-ը, և ՀՀ և ՌԴ բնակիչների 47%-ը:

Հայաստանից մեկնելու ցանկություն ունեցողների 12%-ը կցանկանար տեղափոխվել Ռուսաստան, 11%-ն՝ ԱՄՆ: Վրաստանի բնակիչները կգերադասեին Գերմանիան ու ԱՄՆ-ն՝ 5-ական տոկոս: Ադրբեջանցիներին ամենից շատ գերում են ՌԴ-ն ու Թուրքիան՝ 4-ական տոկոս, իսկ ՌԴ բնակիչներին՝ Գերմանիան, 6 %:

IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերությունը ստեղծվել է 1995-ին: Ընկերությունը համակարգման աշխատանքներ է իրականացնում ՀՀ-ում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում և այլ երկրներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---