Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության զարգացմամբ18 մարտի 2008 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ ինչպես երկկողմ կապերի զարգացմամբ, այնպես էլ` մեր երկրի եվրաինտեգրացման գործընթացի շրջանակում համագործակցության ծավալմամբ:Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ծրագրային օժանդակությունը կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդգծել է Բրիտանական խորհրդի ակտիվ գործունեությունը: Խոսելով տնտեսական գործակցության մասին, երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանում թեեւ բրիտանական ներդրումներ կան, սակայն չօգտագործված հնարավորությունները դեռեւս շատ ավելին են եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Նա կարեւորել է տնտեսական գործակցության խթանման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |