Գատուզո. Մխիթարյանը լավ տեխնիկա ունի և արագաշարժ է![]() 15 մարտի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ գովելով նրան տեխնիկայի և արագաշարժ լինելու համար: Այդ մասին նա հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» հետ հանդիպմանն ընդառաջ: «Մխիթարյանը կատարելագործվել է որպես ֆուտբոլիստ Անգլիա տեղափոխվելուց հետո: Նա լավ պատրաստված է ոչ միայն տեխնիկապես, այլ նաև ավելի արագաշարժ է դարձել»,-ասել է Գատուզոն, գրում է CalcioMercato.com-ը: «Արսենալ»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Լոնդոնում: «Միլանի» հետ առաջին հանդիպման ժամանակ «Արսենալը» հաղթել է 2:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Դա հայ կիսապաշտպանի առաջին գոլն էր «Արսենալի» կազմում: Photo. Marco Luzzani/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |