Նպաստները բռնագանձելը կարգելվի![]() 15 մարտի 2018 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի մարտի 15-ի նիստում հանձնարարել է առաջարկություններ մշակել պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ վճարների արգելադրումը, բռնագանձումը սահմանափակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ վարչապետի, գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձհատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում. մասնավորապես՝ կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30%-ի չափով: «Պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում չի կարելի կիրառվում։ Արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- նշել է վարչապետը։ Նա հանձնարարել է նաև մշակել թվային գործիքների ներդրման առաջարկություններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |