Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Գրիշչուկի հետ![]() 16 մարտի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին կայացած հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրն ավարտվել է 4 ոչ ոքիով։ Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Խաղաղ արդյունքով են ավարտվել նաև Ֆաբիանո Կարուանա – Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո – Վլադիմիր Կրամնիկ, Լիրեն Դինգ – Շահրիյար Մամեդյարով զույգերի հանդիպումները: Մարտի 16-ին, Երևանի ժամանակով 18։00-ին կկայանա 6-րդ տուրը, որտեղ Լևոն Արոնյանը սևերով կմրցակցի Ուեսլի Սոյի հետ, հայտնում է Chess.am-ը։ Մյուս զույգերն են՝ Ֆաբիանո Կարուանա – Ալեքսանդր Գրիշչուկ, Լիրեն Դինգ – Սերգեյ Կարյակին, Շահրիյար Մամեդյարով – Վլադիմիր Կրամնիկ: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |