37 կոնգրեսական միացել է ԱՄՆ-ի կողմից Արցախին և ՀՀ-ին $70 մլն-ի օգնության կոչին

37 կոնգրեսական միացել է  ԱՄՆ-ի կողմից  Արցախին և ՀՀ-ին $70 մլն-ի օգնության կոչին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի՝ 2019 թվականին Արցախին և ՀՀ -ին $70 մլն-ի օգնության փաթեթ տրամադրելու կոչին: Այս մասին հայտնում է Հայ դատի ամերիկյան հանձնախումբը:

Հանձնախումբն առաջարկել է $6 մլն տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների վերականգնման համար, $4 մլն՝ խաղաղության աջակցման համար:

Առաջարկվել է $30 մլն տրամադրել Հայաստանին, որից $10 մլն-ը՝ որպես ռազմական օգնություն, $20 մլն-ը՝ Մերձավոր Արևելքից փախստականների ընդունման համար:

Հանձնախումբը կոչ է արել նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին, և պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---