Վարդան Օսկանյանն երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար19 մարտի 2008 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Վարդան Օսկանյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի համար պատասխանատու պահին Ռուսաստանի զորակցության համար: Տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության մասին խոսելիս կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Ռուսաստանի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ նշեցին, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն իրադրությունը հնարավորին արագ կարգավորելու նպատակով: Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մարտի սկզբին ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը եւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության արդյունքները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը վերաբերող հարցեր, Կոսովոյի անկախության հռչակումից հետո ստեղծված իրադրությունը, այդ հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ ապրիլի սկզբին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |