Վթար Գուդաուրիի ճոպանուղում. Կան տուժածներ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ շարքից դուրս է եկել ճոպանուղին: 8 մարդ է տուժել, այդ թվում ՌԴ 4 քաղաքացի, Ուկրաինայի 2 քաղաքացի և Շվեդիայի 1 քաղաքացի, հայտնում է Sputnik Վրաստանը: Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ճոպանուղու նստարանները դահուկորդների հետ միասին հետ գլորվում դեպի ստորին կայարան և բախվում իրար: Թբիլիսիից Գուդաուրի են ուղարկել 2 ուղղաթիռ, որոնք առավել ծանր վիճակում գտնվող տուժածներին կտեղափոխեն մայրաքաղաք: Տուժած Ուկրաինայի քաղաքացուհին հղի է, բողոքում է մեջքի շրջանում ուժեղ ցավերից: Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով 6 ամիսց մինչև 2 տարի ժամկետով, կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |