Մխիթարյան. Մոսկվան կանչում է![]() 16 մարտի 2018 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ հետ: Այդ մասին հայտնի է դարձել շվեյցարական Նիոնում վիճակահանության արդյունքում: Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: «Մոսկվան կանչում է»,-գրել է նա: Քառորդ եզրափակչի խաղերը կայանալու են ապրիլի 5-12-ը: Առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, պատասխան խաղը՝ Մոսկվայում: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կանցկացվի Լիոնում մայիսի 16-ին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |