2018-ին ՀԶՀ-ն ակնկալում է ներգրավվող ներդրումները հասցնել $46,8 մլն-ի![]() 16 մարտի 2018 - 18:55 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամն ակնկալում է ներգրավվող ներդրումների ծավալը հասցնել $46,8 մլն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակ Ավակյանը: Հիմնադրամի նախագահի խոսքով, 2017 թվականին ներգրավվել է $15 մլն-ի ներդրումային և $2,9 մլն-ի՝ վերաներդրումային ծրագիր: Նախորդ տարում միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունները կնքել են $5 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր՝ ոսկերչության, կոշկագործության, տեքստիլի արտադրության, գինեգործության ոլորտներում: 2016-ի ընթացքում նմանատիպ պայմանագրերի ծավալը եղել է 2 միլիարդ դրամ: Հիմնադրամի նպատակն է 2018-ին արտահանման պայմանագրերի ծավալը հասցնել 7,8 մլրդ դրամի: Ներդրումային առաջարկները ներկայացվել են նաև էլեկտրոնային տարբերակով, մասնավորապես, Investmentprojects.am հարթակի միջոցով, որը 2017-ի ընթացքում ունեցել է 22.000 այցելու, բացի այդ՝ ստեղծվել է Selectarmenia պորտալը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |