2017-ին ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների քանակն աճել է 28%-ով17 մարտի 2018 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՏուրՍտատ ռուսական վերլուծական գործակալությունը կազմել է Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային ուղևորությունների համար առավել պահանջված երկրների վարկանիշը 2017-ի տվյալներով: Ըստ տվյալների, Ռուսաստանից դեպի Հայաստան ուղևորությունների քանակը 2016-ի համեմատ 2017-ին աճել է 28%-ով՝ հասնելով 368.000-ի: Հայաստանը հայտնվել է 26-րդ տեղում Ռուսաստանից արտագնա տուրիստական ուղևորությունների քանակով՝ մի փոքր զիջելով Արաբական Էմիրություններին (379.000) և առաջ անցնելով Իսրայելից (359.000): Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղությունների առաջին տասնյակում են Թուրքիան (4,5 մլն), Աբխազիան (4,3 մլն), Ֆինլանդիան (3,3 մլն), Ղազախստանը (3 մլն), Ուկրաինան (2,3 մլն), Չինաստանը (2 մլն), Էստոնիան (1,7 մլն), Լեհաստանը (1,2 մլն), Գերմանիան (1,2 մլն) և Թաիլանդը (1,1 մլն): Ավելի վաղ, ներկայացնելով Երևանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն ընդգծել էր Երևանի մատչելի և կարճատև արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը և մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարևորում ենք ռուսական շուկան և աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |