Ալիևը ՀՀ հանդեպ տարածքային պահանջներ է ներկայացրել՝ Բաքվի քանդված հայկական եկեղեցու տեղում![]() 20 մարտի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային նկրտումներով է հանդես եկել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե «ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են»: Հատկանշական է, որ Ալիևը նման հայտարարություն է արել Բաքվի Կույսի աշտարակի մոտ, որի հարևանությամբ նախկինում գտնվում էր 1990-ներին քանդված Սուրբ Ատվածամոր հայկական եկեղեցին: Այդ հանգամանքը նկատել է բլոգեր, լրագրող Սեդրակ Մկրտչյանը, որն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Հայկական եկեղեցին հիմնվել է 1797-ին կամ 1799-ին: Ըստ 1992-ին Բավում աշխատած դիվանագետի, 1992-ին եկեղեցին ավերակների է վերածվել: Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է այն մասին, թե ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը «պատմական ադրբեջանական հողեր են»: Այդ մասին նա ասել է Նովրուզի տոնակատարության կապակցությամբ իր ելույթում: Նա հավելել է, թե բազում գրքեր ու քարտեզներ կան, որոնք ապացուցում են դա: Ավելի վաղ, 2018-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |