Փարիզում հանրային տրանսպորտը 2020-ից կարող է անվճար դառնալ

Փարիզում հանրային տրանսպորտը 2020-ից կարող է անվճար դառնալ

PanARMENIAN.Net - Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է մինչև 2018-ի ամառն ուսումնասիրել և քննարկել անվճար հանրային տրանսպորտի մոդելը բնակչության բոլոր շերտերի համար: Այդ մասին նա պատմել է Les Echos թերթին տված հարցազրույցում:

Ըստ քաղաքապետի, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացվի մինչև 2020 թվականը:

«Անվճար տրանսպորտի հարցը առանցքային է քաղաքում տեղաշարժվելու առումով, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմեքենաներն այլևս կենտրոնական տեղը չեն գրավում»,-ասել է Իդալգոն, գրում է «Կոմերսանտը»:

Սա քաղաքացիների անվճար տեղաշարժն ապահովելու ուղղությամբ քաղաքապետարանի առաջին նախաձեռնությունը չէ: Մարտի 20-ին տեղի կունենա ավելի քան 220.000 տարեց փարիզեցիների համար անվճար երթուղային տոմս սահմանելու վերաբերյալ քվեարկությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---