ՌԴ-ում վթարվել է Երևան-Մոսկվա ավտոբուսը. Կան զոհեր և վիրավորներ![]() 20 մարտի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում վթարի է ենթարկվել ԵրևանիցՄոսկվա ուղևորվող ավտոբուսը: Կան զոհեր և վիրավորներ: Պատահարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում: Ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ենթադրվում է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը: Պարզվել է, որ մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը: Նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Կակ դոմա» հյուրանոց: Ըստ ՌԴ Պավլովի շրջանի հերթապահ ծառայության տվյալների, հոսպիտալացվածներից 3-ի վիճակը ծանր է, 5-ինը՝ միջին ծանրության, նրանք բոլորը Հայաստանից են, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է տեղեկությունները Վորոնեժի շրջանում տուժածների մասին: Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |