ՀՀ-ից ԱՄՆ արտահանման գործընթացը կդյուրացվի![]() 21 մարտի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ կտրամադրի որոշ արտադրատեսակների արտահանման համար: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ հարցը քննարկվել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում: Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով, կողմերը քննարկել են նաև փոքր ու միջին արտահանողների համար փաստաթղթավորման գործընթացը դյուրացնելու հարցը: «Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը: Խորացումը նշանակում է ոչ միայն առևտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում, այլ նաև դիվերսիֆիկացում», - նշել է փոխնախարարը: Հայկական կողմը հավաստիացրել է նաև, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում Երևանին ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության զարգացման հարցում: 2017 թվականին ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությունը գերազանցել է $200 մլն-ը, ինչը 70%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |