ՀՀ-ն կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին![]() 21 մարտի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովաց քաղաքում կանցկացվի ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաև Հայաստանի փրկարարները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի թերթը: Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ: 2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր: Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018» վարժանքին մասնակցել 24 փրկարարով՝ քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի, ջրասուզական թիմ՝ 3 հոգի, ղեկավարման կազմ՝ 2 հոգի, գնահատողներ՝ 2 հոգի, միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի: Հայտն արդեն ներկայացված է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |