Հայերը վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիները![]() 21 մարտի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները վերականգնում են ՌԴ Վոլոգդայի շրջանի ռուսական եկեղեցիներից մի քանիսը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Վոլոգդայի շրջանի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը: Մասնավորապես նահանգապետը պատմել է պատրիարքին, որ հայ համայնքի նախաձեռնությամբ և նրա միջոցներով վերականգնվում է Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ռուսական եկեղեցին, գրում է ՌԲԿ-ն: «Շեկսնա գյուղում հայ համայնքի ներկայացուցիչներն ամբողջությամբ սեփական միջոցներով վերականգնում են գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի եկեղեցին: Նույն հայերը վերանորոգել են նաև Սիզմա գյուղի եկեղեցին»,-ասել է Կուվշիննիկովը: Շեկսնայի եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկել են տեղաբնակ հայ բարերարներ՝ եղբայրներ Ատոմյանների կողմից 2016-ին: Շինության արտաքին տեսքի վերականգնումն արդեն ավարտված է: Շեկսնա գյուղի Աստվածամոր Կազանի սրբապատկերի ուղղափառ եկեղեցին կառուցվել է XVI դարում: 1937-ին այն փակվել է, իսկ տարածքում երկար տարիներ գործել է մշակույթի տունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |