ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ պնդում են, որ Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվելիք օգնության ծավալը պետք է ավելացնել20 մարտի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտերկրյա ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին` կոչ անելով հավանություն տալ 2009 ֆինանսական տարվա արտերկրյա օգնության մասին նախագծին, որն առաջ է տանում ԱՄՆ շահերն ու արժեքները Հայաստանում եւ տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն կոչ են անում կրճատել ռազմական աջակցությունն Ադրբեջանին եւ քայլեր ձեռնարկել ԼՂՀ-ի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար: «Մենք շնորհակալ ենք կոնգրեսականներ Փալոնեին եւ Նոլնեբերգին եւ բոլոր նրանց, ովքեր միացան այս նախաձեռնությանը, որը կնպաստի հավասարակշիռ խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ զարգացմանը Կովկասում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաեւ հավելել է, որ ամերիկահայերը կանեն ամեն բան պահպանելու համար արտերկրի աջակցության այն գերակայությունները, որոնք նշված են նամակում: Ա.Համբարյանը առանձնացրել է այն ջանքերը, որ ուղղված են Ադրբեջանի արհեստական քաղաքականության կասեցմանը, որը ջանում է խոչընդոտել ԱՄՆ ներկայացուցիչների բոլոր շփումներին ԼՂՀ առաջնորդների եւ բնակչության հետ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |