Մխիթարյանը ստացել է 2017-ի ՀՀ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը![]() 22 մարտի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է հանձնվել Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Մրցանակները և պատվոգրերը հանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Տիգրան Բարսեղյանը ստացել է երկրորդ տեղի համար մրցանակը, Վարազդատ Հարոյանը՝ երրորդ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերականգնողական կենտրոնին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |