Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

«Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` որոշում եմ. գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ», - ասված է նախագահի հրամանագրում։

Կնքվել է զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` 3 տարի ժամկետով:

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը 2017-ի դեկտեմբերին ազատվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաղմանյանը պաշտոնից ազատվելու զեկուցագիր էր ներկայացրել` Սարգսյանի հորդորով: Նախարարի խոսքերով, պատճառն աշխատանքային պայմանավորվածությունները չկատարելն էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---