ՀՀ-ում կնոջը մեղադրանք է առաջադրվել ուրիշի սոցցանցի հաշիվ ապօրինի մուտքի համար![]() 22 մարտի 2018 - 21:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը) մեղադրանք է առաջադրել 28-ամյա կնոջ։ Ըստ հաղորդագրության, կինը ապօրինի մուտք է գործել նախկին ամուսնու ֆեյսբուքյան հաշիվը, պատճենահանել է տղամարդու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը և այն ուղարկել երրորդ անձի։ Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախկինում օգտատերերի անձնական հաշիվներ մուտք գործելու համար քրգործեր հարուցելու մասին երբեք չի հայտարարվել։ ՏՏ անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր հաշիվում նշել է, որ որոշումը նախադեպային է հայաստանյան իրականության համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |