ՄՅՈւ. Իբրահիմովիչի ամենահավանական մրցակիցն ակումբում Մխիթարյանն էր![]() 23 մարտի 2018 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ամենահավանական մրցակիցն ակումբում ներկայում Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Այս մասին գրում է ՄՅՈւ պաշտոնական կայքը: Նշվում է, որ շվեդ հարձակվողը կարճ ժամանակում ավելի մեծ ազդեցություն է ունեցել ակումբում, քան որևէ այլ խաղացող: «Սկանդինավ լեգենդին ամենամոտ հավանական մրցակիցը Մխիթարյանն է եղել: Նա ՄՅՈւ-ի կազմում դաշտ է դուրս եկել 63 անգամ՝ դառնալով 13 գոլի հեղինակ», - գրում է աղբյուրը: Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» էր տեղափոխվել 2018-ի սկզբին: Նա, WhoScored ֆուտբոլային վիճակագրական պորտալի համաձայն, «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել՝ իր արդյունքներով գերազանցելով լոնդոնյան ակումբի նախկին հարձակվող, վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Ալեքսիս Սանչեսին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |