ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են![]() 23 մարտի 2018 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |