Իբրահիմովիչը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»![]() 23 մարտի 2018 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում: «Մանչեսթեր Յունայթեդը» հաստատում է, որ համաձայն է խզել համաձայնագիրը Իբարհիմովիչի հետ այն անմիջապես ուժի մեջ մտնելու պայմանով: Բոլորն ակումբում ցանկանում էին շնորհակալություն հայտնել Զլատանին այն ավանդի համար, որ նա ունեցել է թիմում սկսած ժամանելու պահից, և մաղթել նրան ամենայն բարիք»,-ասվում է հայտարարության մեջ: Պաշտոնական հայտարարությունից քիչ անց Իբրահիմովիչն իր Instagram-ում գրել է. «Մեծ գործերը նույնպես ավարտվում են և «Մանչեսթեր Յունայթեդում» երկու ֆանտաստիկ խաղաշրջանից հետո ժամանակն է առաջ շարժվել: Շնորհակալ եմ ակումբին, երկրպագուներին, անձնակազմին և բոլոր նրանց, ով կիսել է ինձ հետ իմ պատմության այդ հատվածը»: Զլատանը նաև «Ընդմիշտ կարմիր» գրությամբ հեշթեգ է դրել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իբրահիմովիչը կտեղափոխվի ԱՄՆ՝ Ֆուտբոլի գլխավոր լիգայի ակումբներից մեկը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ամենահավանական մրցակիցն ակումբում ներկայում Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր: Այս մասին գրում է ՄՅՈւ պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |