Վարդան Օսկանյան. Հայաստանը շահագրգռված է ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացման մեջ20 մարտի 2008 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման արարողությունը: Փաստաթղթի կնքման արարողությանը մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող Կոնսուելո Վիդալն ու Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի ղեկավար Դենդեեւ Բադարչը: Ելույթ ունենալով փաստաթղթի ստորագրումից հետո, Դենդեեւ Բադարչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիսիրո Մացուրիիի անունից, շնորհավորել է հայկական կառավարությանը համաձայնագրի կնքման առթիվ եւ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության գործում: «Ես շատ գոհ եմ ներկա փորձից եւ Հայաստանի հետ համագործակցության մակարդակից կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում»,- նկատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի ղեկավարը:Դենդեեւ Բադարչը նկատել է, որ արդեն կոնկրետ ծրագրեր կան, որոնց միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Հայաստանի քաղաքականությանը` ուղղված կրթության, գիտության, մշակույթի եւ հեռահաղորդակցության բնագավառների զարգացմանը: Նա նաեւ ընդգծել է, որ այդ ծրագրերի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ խումբը արդեն եղել է Հայաստանի 6 մարզերում մշակույթի եւ տուրիզմի զարգացման հեռանկարներն ուսումնասիրելու համար: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, իր հերթին, նկատել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության համաձայնագրի կնքումը եւս մեկ անգամ վկայում է այն կարեւորության մասին, որը Հայաստանը տալիս է ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմանը: Հիշեցնենք, որ համագործակցության մասին ծրագիրը հանդիսանում է Հայաստանի եւ ՄԱԿ-ի զարգացման կենտրոնի միջեւ կնքված համաձայնագրի մասը` 2005-2009 թվականների համար եւ դրա նպատակն է երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր ենթաբաժինների համար ընդհանուր համակարգի ստեղծումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |