Մարիամ Պետրոսյանի վեպը՝ XXI դարի 10 ամենաընթերցվող գրքերի շարքում![]() 23 մարտի 2018 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Գրող և նկարիչ Մարիամ Պետրոսյանի հետմոդեռնիստական ֆանտաստիկ «Տունը, որտեղ…» («The Gray House») ռուսալեզու վեպը ընդգրկվել է XXI դարի 10 ամենաընթերցվող գրքերի շարքում: Մարիամ Պետրոսյանից բացի ցանկում ընդգրկվել են Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարը, Սթիվեն Քինգի «11/22/63»-ը, Գրեգորի Դևիդ Ռոբերտսի «Շանթարամը», Կորմակ Մաքքարթիի «Ճանապարհը» և այլ ստեղծագործություններ: «Մարիամ Պետրոսյանը սկսել է գրել գիրքը դեռ մանկության տարիներին, աստիճանաբար ստեղծելով գլխավոր հերոսներին նկարների և տառերի օգնությամբ: Ձեռագրի վերջնական տարբերակը պատրաստ էր 1998-ին, իսկ հրապարակվեց այն միայն 10 տարի անց: Գիրքը նկարագրում է հաշմանդամ երեխաների կյանքը հատուկ գիշերօթիկ դպրոցում, որը կոչվում է՝ Տուն: Տունը դա ուղղակի գիշերօթիկ չէ, դա մի առանձին մոլորակ է, լի իր գաղտնիքներով ու հանելուկներով»,-գրում է Մարիամ Պետրոսյանի վեպի մասին ռուսաստանյան Fraufluger հանդեսը: Բեսթսելերների ցանկը կազմվել է ըստ վաճառքի ծավալների մասին տվյալների և գրական պարգևների: Մարիամ Պետրոսյանը ծնվել է Երևանում, ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ «նկարիչ-ձևավորող» մասնագիտությամբ։ 1989 թ. աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմում», մուլտիպլիկացիայի բաժնում։Երկու տարի աշխատել է Մոսկվայում՝ «Սոյուզմուլտֆիլմում»։ Վերադարձել է Հայաստան, 1995-2007 թթ. աշխատել է «Հայֆիլմում»։ «Տունը, որտեղ...»-ը գրողի առաջին գիրքն է, որի վրա աշխատել է շուրջ տասնութ տարի՝ 1991 թ.-ից մինչև գրքի հրատարակումը՝ 2009 թ.։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |