Երևանից Պրահա ուղիղ չվերթներ կիրականացվեն![]() 23 մարտի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «Չեխական ավիաուղիներ» (Czech Airlines) ընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Պրահա- Երևան- Պրահա երթուղով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Համապատասխան թույլտվությունն ավիաընկերությանը տրվել է քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից: Չվերթների մեկնարկը կտրվի 2018 թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189.177 մարդ, որը 9,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178.301 մարդ՝ 5,7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |