Գուդաուրիում ճոպանուղին վթարվել էր օպերատորի մեղքով![]() 23 մարտի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի ճոպանուղում վթարը տեղի է ունեցել օպերատորի մեղքով, որը հոսանքի լարման տատանման ժամանկ չի գործել ըստ պահանջվող հրահանգների: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Մարտի 16-ին Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ շարքից դուրս է եկել ճոպանուղին: 11 մարդ է տուժել, այդ թվում ՌԴ 4 քաղաքացի, Ուկրաինայի 2 քաղաքացի և Շվեդիայի 1 քաղաքացի: Տեսադիտարկման սարքերի տեսագրության շնորհիվ պարզվել է, որ մարտի 16-ին տեղի է ունեցել հոսանքի տատանում, որի հետևանքով ճոպանուղին կանգ է առել: Դրանից հետո օպերատորը պետք է գործեր ըստ սահմանված կոնկրետ հրահանգի: Սակայն չի կատարել իր պարտականությունները, որի հետևանքով էլ տեղի է ուեցել վթարը, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Ինչպես նշել է նախարարը, օպերատորը պետք է միացներ դիզելային գեներատորը և հետո զբոսաշրջիկներին այնպիսի վայրի մոտեցներ, որ նրանք կարողանային իջնել, և պետք է ամբողջությամբ ազատեր ճոպանուղին մարդկանցից: «Սակայն, օպերատորը սխալվել է, չի գործել ըստ կանոնների: Եզրակացությունը կփոխանցվի ՆԳՆ, րը կշարունակի հետաքննությունը»,-ասել է նախարարը: Օպերատորին ազատել էին աշխատանքից հենց վթարի օրը: Եզրակացությունը կազմել են ֆրանսիական միջազգային Bureau Veritas ընկերության փորձագետները, որոնք Վրաստանում են երկրի իշխանությունների հրչավերով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |