Հայաստանում ձեւավորվել է քառակողմ քաղաքական կոալիցիա21 մարտի 2008 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը, 2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ` քաղաքական կոալիցիայի կողմեր) Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ ստեղծում են քաղաքական կոալիցիա հանուն`-հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող եւ արդյունավետ գործող իշխանություն ձեւավորելու, -ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու, -իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու եւ իրականացնելու, -նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ եւ իրատեսական բարեփոխումների իրականացման, -Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու: Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը եւ վճռականությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար եւ ստանձնում են քաղաքական պատասխանատվություն` իշխանության գործունեության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |