Մեթյու Բրայզա. Դեռեւս պարզ չէ, թե երբ եւ որտեղ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը21 մարտի 2008 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման վայրն ու օրը դեռեւս հայտնի չեն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավարտում է իր նախագահությունը, չի մասնակցի բուխարեստյան գագաթնաժողովին: Իսկ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը կստանձնի պաշտոնը ապրիլի 9-ից ոչ շուտ, ասել է Բրայզան եւ նշել, որ դեռեւս հայտնի չէ թե երբ տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը: Ամերիկացի դիվանագետը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության արդար եւ վերջնական կարգավորումը մնում է ամերիկա-ադրբեջանական գործընկերության հիմնական հարցերից մեկը: «Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը բավարարված են խորը բարեկամությամբ եւ ամուր ռազմավարական գործընկերությամբ: Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պարզորոշ հասկացրեց Վաշինգտոնին, որ մտադիր է ամեն կերպ ամրացնել եւ խորացնել մերձավոր հարաբերությունների լայն շրջանակն այն հարցերում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |