Ավստրիայի կանցլերը կոչ է արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները![]() 26 մարտի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում և կոչ է արել Եվրամիությանը կասեցնել բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ: «Հաշվի առնելով մարդու իրավունքների և հիմնարար արժեքների կանոնավոր խախտումները, այն հիմնավորումով, որ կոպենհագենյան սկզբունքներն այլևս չեն պահպանվում, ԵՄ-ին Թուրքիայի անդամկցության շուրջ բանակցությունները պետք է կասեցվեն»,-հայտարարել է Կուրցը՝ Վարնայում ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի հանդիպմանն ընդառաջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ «ԵՄ կարևոր ռազմավարական գործընկերը», որի հետ պետք է համագործակցել «հարևանության հայեցակարգի շրջանակում»: Սիրիայի ազատ բանակի խմբավորումներն ու Թուրքիայի զինվորականները մտել են Աֆրին և լիակատար հսկողություն սահմանել քաղաքում: Մարտի 13-ից Աֆրինը շրջափակված էր թուրքական զորքերի կողմից: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |