ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինն այսօր կժամանի Երեւան: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, Վոլոշինը Հայաստանի ղեկավարության հետ մտադիր է քննարկել երկու երկրների միջեւ համագորածակցության հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
 Ուշագրավ
---