Վարդան Օսկանյանն ու Փիթեր Սեմնեբին քննարկել են ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունման հնարավոր հետեւանքները21 մարտի 2008 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հետընտրական զարգացումներին: Քննարկվեցին հասարակության համերաշխությունը վերականգնելուն ուղղված հնարավոր քայլերը: Օսկանյանն ու Սեմնեբին քննարկեցին նաեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկությունը եւ դրա հետեւանքները: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանում կայունության պահպանումը երկրի զարգացման, նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության երաշխիքն է: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց հեռանկարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |