Վ. Օսկանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին ծանոթացրել է երկրի ներքաղաքական իրավիճակին21 մարտի 2008 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված եւ Երեւանում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման նպատակն էր օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաեւ վերահաստատել իշխանությունների քաղաքականությունը բոլոր գործընթացները Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում անցկացնելու վերաբերյալ:Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը կարեւորեց քառակողմ կոալիցիոն հուշագրի ստորագրման փաստը` նշելով, որ այն լուրջ հիմքեր է տալիս անդամ քաղաքական ուժերի ծրագրերը համադրելու եւ այդ ծրագրերով ուղղորդվելով` երկիրը առաջ տանելու համար: Նախարար Օսկանյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկության եւ քվեարկությունից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մշակված փաստաթղթի սկզբունքներին եւ գտնում է, որ գործընթացները պետք է ընթանան ՄԽ շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |