Երևանցիները ծաղիկներ են դնում ՌԴ դեսպանատան մոտ ի հիշատակ Կեմերովոյի զոհերի![]() 27 մարտի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մարդրիկ ծաղիկներ և խաղալիքներ են դնում ի հիշատակ Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մեծ հրդեհից զոհված մարդկանց: Ըստ վերջին տվյալների, Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը 64-ն է, նրանցից 41-ը երեխա է: Մարտի 28-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարված: Կեմերովոյի կենտրոնում ինքնաբուխ հանրահավաք է ի հիշատակ մարտի 25-ին «Ձմեռային բալենի» առևտրի և զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած մեծ հրդեհում զոհվածների: Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը:Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |