Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---