Apple-ը ներկայացրել է նոր iPad-ը՝ ուսանողների համար28 մարտի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Apple-ը ներկայացրել է iPad-ի թարմացված տարբերակը, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար: Պլանշետն ունի 9,7 դյույմանոց էկրան և, ի տարբերություն նախորդների, ավելի հզոր պրոցեսոր: iPad-ում կան ուսուցողական ծրագրեր: Դպրոցականների և ուսանողների համար այն կարժենա 299 դոլար, մյուսների համար՝ 329 դոլար, հայտնում է Lenta.ru-ն The Verge-ի վրա հղումով: Պլանշետի համար նախատեսված Apple Pencil-ի գինը 89 դոլար է սովորողների համար և 99 դոլար մյուսների համար: Mashable-ն ու Reuters-ը նշում են, որ էժան iPad-ը հազիվ թե կարողանա մրցակցել կրթական մյուս սարքերի , օրինակ, քրոմբուքերի հետ, առաջին հերթին գնի պատճառով: Apple-ը չի էժանացրել նոր պլանշետն ուսանողների համար, թարմացված տարբերակի գինը նույնն է մնացել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |