Պատանի Տարոն Յաղուբյանը՝ Լոս Անջելեսի միջազգային գիտական և ինժեներական տոնավաճառի հաղթող![]() 28 մարտի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Հովսեփյան հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տարոն Յաղուբյանն առաջին տեղն է զբաղեցրել Լոս Անջելեսի Միջազգային գիտական և ինժեներական տոնավաճառում: Տարոնը ներկայացրել է արևային էլեկտրաէներգիայի հիման վրա ջեռուցման համակարգի PorSH (Portable Solar Heating Apparatus) նախագիծը: Որսպես հեղինակավոր միջոցառման հաղթող Տարոն Յաղուբյանն ապրիլին կմասնակցի Կալիֆորնիայի գիտական տոնավաճառին, հայտնում է Asbarez-ը: Նախատեսվում է նաև պատանի Տարոնի մասնակցությունը Broadcom միկրոսխեմաներ արտադրող ամերիկյան կորպորացիայի ազգային մրցույթին: Տարոն Յաղուբյանը ծնվել է Կալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում բժիշկ Ստեֆան և Մարո Հակոբյանների ընտանիքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |