Huawei սմարթֆոնը գլխավորել է լավագույն բջջային ֆոտոխցիկների վարկանիշը![]() 28 մարտի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Նոր Huawei P20 Pro սմարթֆոնը բջջայինների խցիկների DxOMark վարկանիշի ռեկորդ է սահմանել, վարկանիշը համարվում է ամենաանաչառներից մեկը շուկայում: Ըստ թեստերի արդյունքների, սարքը 109 միավոր է հավաքել: Huawei P20 մոդելը 102 միավոր է ստացել: Սմարթֆոնները պատմության մեջ առաջին գաջեթներն են, որոնք կարողացել են գերազանցել 100 միավորի շեմը: Մոտակա մրցակիցները՝ Samsung Galaxy S9 Plus-ը, Google Pixel 2-ը և iPhone X-ը համապատասխանաբար 99, 98 և 97 միավոր ունեն, գրում է Bird in Flight-ը: Huawei P20 Pro սմարթֆոնի հիմնական խցիկը միանգամից 3 մոդուլ ունի՝ 40 մեգապիկսելանոց հիմնական մոդուլ, 8 մեգապիկսելանոց հեռաֆոտոմոդուլ և լրացուցիչ 20 մեգապիկսելանոց մոնոքրոմ սենսոր, որն օժանդակ գործառույթ է կատարում: P20 Pro-ի ֆոտոխցիկը նաև կարող է եռակի օպտիկական կամ հնգակի հիբրիդային զումով լուսանկարներ անել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |