Սահակյան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, եթե ընդունեն Արցախի իրավասությունը

Սահակյան. Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, եթե ընդունեն Արցախի իրավասությունը

PanARMENIAN.Net - Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ԱՄՆ-ում հայկական Мirror Spectator պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Արցախ և ապրել այստեղ՝ պայմանով, որ ճանաչեն Արցախի օրենքը:

«Փախստականների հետ կապված հարցը պարբերաբար բարձրացվում է: Ներկայումս հիմնականում խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն մենք ցանկանում ենք, որ խոսվի նաև հայ փախստականների մասին», - ասել է Բակո Սահակյանը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ԱՀ նախագահն ընդգծել է, որ երկիրը պետք է դառնա բանակցող կողմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Նա ասել է, որ արվում է ամեն ինչ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Վաշինգտոն: Սահակյանը մարտի 14-ին այցելել էր ԱՄՆ Կոնգրես, որտեղ հանդիպել էր արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---