Կեմերովոյի հրդեհում հայ հայր և որդի են զոհվել (վիդեո)

Կեմերովոյի հրդեհում հայ հայր և որդի են զոհվել

PanARMENIAN.Net - ՌԴ Կեմերովո քաղաքում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհում զոհվել են Սարգիս Խումարյանի որդի և թոռ Դմիտրին և Միխայիլը։

Այդ մասին ինքը Սարգիսը պատմել է ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին։

Սարգիսի հարազատները վերցրել էին Գալանին ազգանունը։ Նրան այրված առևտրի կենտրոնում գտնված անձնական իրերի ցանկ են տվել, որտեղ եղել է իր հարազատներին պատկանող ժամացույցը, խաչը, երկու սրբապատկեր, մեդալիոն։ «Ես ասում եմ՝ հատակին դա չէիք կարող գտնել, նրանք փոքր են, ուրեմն, մարմնից եք հանել․․․ Տվեք մեզ մեր երեխաներին», - ասել է նա։

Պաշտոնական տվյալներով, հրդեհում զոհվել էր 64 մարդ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---